Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայում գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի ստուգումը դադարեցվել է մինչեւ 2022 թվականի ապրիլի 1-ը: Այս մասին տեղեկատվություն է տարածում առողջապահության նախարարությունը։

Ինչպես պարզաբանում են գերատեսչությունում, որոշումը հաստատվել է Վրաստանի կառավարության նիստում՝ հաշվի առնելով առկա համաճարակաբանական իրադրությունը:

«Ինչպես հայտնի է, COVID-19 համաճարակի ժամանակ, որը հաստատվել է Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ի «մեկուսացման և կարանտինի կանոնները հաստատելու մասին» N 322 որոշմամբ, սոցիալական պաշտպանության ուղղությամբ մտցվել են սոցիալական օգնության վարչարարության ժամանակավոր միջոցառումներ, որոնց շրջանակներում կրկին չի իրականացվել տվյալների բազայում գրանցված ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի վերահաշվարկ։

Չնայած վարկանշային միավորների քանակին, նպաստ ստացող ընտանիքներին, օգնության տրամադրումը շարունակվեց։ Փոփոխության համաձայն՝ ապրուստի նպաստ ստացող ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի գնահատումը նախկինի պես չի իրականացվում, բացի այն դեպքերում, երբ դա խնդրվում է անմիջապես ընտանիքի կողմից:

Քաղաքացիների կարիքներին հարմարեցված, դրանց ամրապնդմանն ուղղված, մատչելի և կայուն սոցիալական պաշտպանության համակարգի մշակումը գլխավոր հարցն է: Սոցիալական սպասարկման Գործակալությունն ապահովում է սոցիալական ծառայությունների անխափան մատուցումը բնակչությանը: Այդ նպատակով շարունակվում են աշխատանքները սոցիալական սպասարկման գործակալության ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ ինչպես կազմակերպչական, այնպես էլ կառուցվածքային փոփոխությունների առումով», – ասված է հաղորդագրության մեջ:

Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների բազայում գրանցված ընտանիքների վիճակի ստուգումը դադարեցվել է մինչեւ 2022 թվականի ապրիլի 1-ը: