Սեպտեմբերի 20-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաև կարևորվել երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության շարունակական զարգացումը։
Հայաստանի դեսպանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։