Հունվարի 15-ի տվյալներով, Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 2 603 603 պատվաստում կորոնավիրուսի դեմ։

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկատվության՝ առնվազն 1 դեղաչափով պատվաստվել է 1 306 788 մարդ, որը կազմում է չափահաս բնակչության 45.5 տոկոսը: Լիովին պատվաստվել է 1 189 398 մարդ, որը կազմում է բնակչության 41.4 տոկոսը: «Բուստերային« չափաբաժին է ստացել 84 792 մարդ։

Հունվարի 14-ին Վրաստանում պատվաստվել է 5 631 մարդ։