Այսօր՝ հունվարի 14-ին, Վրաստանում նշվում է պետական դրոշի օրը: 17 տարի առաջ Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը, որը զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պաշտոնական խորհրդանիշը:
Հերալդիկայի պետական խորհուրդը քաղաքացիներին կոչ է անում, ի նշան հարգանքի, պետական դրոշները բարձրացնել իրենց տան տանիքներին և դուրս բերել պատշգամբներ:
Հնգխաչյա վրացական դրոշը թվագրվում է 13-րդ դարով, իսկ հնությամբ՝ Դանիայի դրոշից հետո, այն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Իշխանությունները ընդունել են նոր, պատմական հնգխաչյա դրոշը, որպես պետական դրոշ 2004 թ.՝ «Վարդերի հեղափոխությունից» հետո, փոխելով Վրաստանի առաջին ժողովրդավարական կառավարության ժամանակաշրջանում (1918-1921թթ.) օգտագործվող հոնագույն դրոշը, իսկ հետո՝ 1990 թվականից, անկախության վերականգնումից հետո: Դրանից հետո հունվարի 14-ը հայտարարվեց որպես Վրաստանի պետական դրոշի օր: