Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալությունը բնակարաններ կգնի բնական աղետներից տուժած ևս 160 ընտանիքի համար։ Այդ մասին տեղեկություն է տարածում փախստականների գործակալությունը։
Գործակալության տնօրեն Բեսարիոն Սիմոնիշվիլիի խոսքով, կարևոր է, որ նախագծի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի համար հատկացվող գումարն ավելացել է, և էկոմիգրանտները կշահեն այս շահավետ փոփոխությունից։
«Վրաստանի ցանկացած մարզում էկոմիգրանտ ընտանիքներին մեկ ամիս ժամանակ է տրվում բնակության վայր ընտրելու համար։ Ընտրված տները, շատ դեպքերում, ուղեկցվում են հողատարածքներով, ինչը նրանց համար եկամտի լրացուցիչ աղբյուր է և հեշտացնում է ինտեգրման գործընթացը»,- ասել է Բեսարիոն Սիմոնիշվիլին։
Գերատեսչության տվյալներով՝ վերջին երկու տարում գործակալությունը վերաբնակեցրել է բնական աղետներից տուժած ավելի քան 600 ընտանիքի։ 2022 թվականին էկոմիգրանտների համար անվտանգ կենսամիջավայրի ստեղծումը մնում է առաջնահերթություններից մեկը։