ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, որոնք ՌԴ են մեկնում աշխատելու կամ ավելի քան 90 օրով։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից։
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնություն առանց վիզայի մուտքի ռեժիմն այժմ կիրառվում է Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք ժամանում են «Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ ավելի քան 90 օր ժամկետով Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու համար, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով»։
Նախկինում Վրաստանի քաղաքացիների այս կատեգորիաներն իրավունք չունեին մուտք գործելու Ռուսաստան կամ դուրս գալու Ռուսաստանի Դաշնությունից՝ առանց վիզա ստանալու։
2023–ի մայիսին Պուտինը չեղարկել էր վիզային ռեժիմը Վրաստանի հետ և դեպի Վրաստան ուղիղ ավիաթռիչքների արգելքը։ Մուտքի արտոնագրի պահանջը պահպանվել էր միայն աշխատանքային, ավելի քան 90 օրավ այցերի համար, այդ թվում՝ կրության ստանալու նպատակով։
ՌԴ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո: Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանվել 2000 թվականին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Թբիլիսիի, Ցխինվալի և Սուխումի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը: