Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, դեկտեմբերի 21-ից 23-ը Վրաստանում սպասվում են բարդ օդերեւութաբանական պայմաններ՝ տեղումներ, հիմնականում ձյան տեսքով և ուժեղ քամի:
Բարձրլեռնային գոտիներում կանխատեսում են ուժեղ ձյուն, մառախուղ և բուք, ծովում փոթորիկ, ճանապարհներին մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառեցում, ձնահոսքի վտանգ:
Գերատեսչության հաղորդմամբ՝ որոշ ճանապարհահատվածներում երթևեկությունը կսահմանափակվի։
«Դեկտեմբերի 23-26—ին Կոլխիդյան դաշտավայրում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչեւ — 4, — 6 աստիճան, ինչը կարող է ցիտրուսային մշակաբույսերին վնաս հասցնել», – ասվում է շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ: