Տարեվերջին Ախալքալաքի սպորտդպրոցի սաներից Անդրանիկ Կարապետյանը Թբիլիսիից, կարատեի WKF մարզաձևի միջազգային առաջնությունից վերադարձել է բրոնզե մեդալով։
Դեկտեմբերի 18-ից 20-ը Թբիլիսիում կայացել է կարատեի WKF մարզաձևի «Թբիլիսիի թաս» միջազգային առաջնություն, որին մասնակցել է մոտ 10 երկիր։ Ախալքալաքից առաջնությանը մասնակցել է 4 մարզիկ։ Առաջնությունից հաղթանակով Ջավախք է վերադարձել Զակ գյուղից Անդրանիկ Կարապետյանը՝ 14-18 տարեկան պատանիների շարքում, -70 կգ քաշային կարգում, զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Անդրանիկ Կարապետյանը Ախալքալաքի սպորտդպրոցի սան է, նրա մարզիչը՝ Սարգիս Մարգարյանն է, ով պարապմունքներ է անցկացնում ինչպես Մաջադիա, այնպես էլ Զակ գյուղում։
Անդրանիկի այս հաղթանակը նրան հնարավորություն է տալիս 2022 թվականին մասնակցել Եվրոպայի առաջնությանը։