Դեկտեմբերի 17-ին, Վրաստանի խորհրդարանը հաստատեց 2022 թվականի պետական բյուջեն։ Բյուջեի նախագծին կողմ է քվեարկել 78, դեմ՝ 1 պատգամավոր։ Քվեարկության արդյունքներով փաստաթղթին դեմ է քվեարկել «Մոքալաքեեբիի» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին։
Հաջորդ տարվա բյուջեն սահմանվել է 19 մլրդ. 171 մլն. լարի։
Բյուջեի ծախսերն ավելացել են գրեթե բոլոր ոլորտներում։ Հանրային ծառայություններում աշխատողների աշխատավարձերի տեսակարար կշիռն ավելացել է 10 տոկոսով:
Բացի այդ, բյուջեի դեֆիցիտը կրճատվում է մինչև 4,4 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը կազմում է 6 տոկոս՝ մինչև 65 միլիարդ լարի:
Պետական պարտքը կրճատվել է մինչև 51 տոկոս։