Քաղաք Նինոծմինդայում խելացի տեսախցիկները սկսել են արձանագրել որոշ խախտումներ։
Տեսախցիկները գրանցում են հետևյալ վարչական իրավախախտումները՝ մեքենա վարելիս հեռախոսով խոսելը, ամրագոտի չկապելը, մեքենաների տեխզննման բացակայությունը և այլն։
Դեկտեմբերի 12-ին Նինոծմինդա քաղաքի բնակիչներն ստացել են առաջին տուգանքները:
Նինոծմինդայում տեղադրված է 14 տեսախցիկ՝ 10 «խելացի» և 4 պարզ։