2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում սպանվել է 13 կին։ Այս մասին ասվում է Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիայի զեկույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։
Ըստ զեկույցի՝ 13 փաստերից հինգը ընտանեկան սպանություններ են։ Մնացած ութ սպանությունները կատարվել են այլ դրդապատճառներով։ Նաև հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է կանանց սպանության 20 փորձ, որից 11-ը կենցաղային հանցագործության տարրեր է պարունակել։
«Ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության ոլորտում խնդիրը մնում է արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, տուժածների պաշտպանության և աջակցության համակարգի բարելավումը, կանանց տնտեսական անկախության հնարավորությունների ստեղծումը»,- ասվում է զեկույցում։
Հանրային պաշտպանը հավելում է, որ խնդիրներ կան «կանխարգելիչ միջոցառումների իրականացման և վաղ ամուսնության կոնկրետ դեպքերի արդյունավետ կառավարման առումով»։ Օմբուդսմենի խոսքով, կորոնավիրուսի համաճարակն էլ ավելի է սրել կանանց և աղջիկների վիճակը։