Վերականգնվել է Հայաստանի սահմանային անցման կետերում ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար PCR լաբորատոր հետազոտություն անցնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ են կատարվել։
Ըստ որոշման, Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձանց՝ սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու կամ պատվաստման սերտիֆիկատ չունենալու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է:
Պետք է նշել, որ Հայաստանի սահմաին միշտ էլ հնարավոր է եղել հանձնել PCR թեստը և մտնել երկիր՝ մինչև անալիզների արդյունքների ստացումը մեկուսանալու պայմանով (ինչը հաճախ չի պահպանվել)։ Դեկտեմբերի 1-ից, համաձայն ՀՀ կառավարության որոշման, այդ հնարավորությունը վերացվել էր, և օտարերկրյա քաղաքացիները կարող էին մուտք գործել միայն կովիդ-անձնագրի կամ PCR-ի բացասական արդյունքի առկայության դեպքում, որն արվել է երկիր մուտք գործելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Մի քանի օր անց Հայաստանի կառավարությունը եւս մեկ փոփոխություն է կատարել, որով վերականգնվում է օտարերկրյա քաղաքացիների սահմանին թեստը հանձնելու հնարավորությունը։