Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում տեղադրվեց խաչքար նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Խաչքարի օրհնման արարողությունից հետո ներկաները հրավիրվեցին ճաշակելու մատաղ։

mardik

Նոր տեղադրված խաչքարի հեղինակները և կազմակերպիչները ռուսաստանաբնակ 10 կարտիկամցիներն են, որոնք ապրելով արտերկրում չեն կորցրել կապը գյուղի հետ:

Խաչքարի օրհնման արարողությունը կատարեց Տեր Անտոն քահան Անտոնյանը:

xach

Արարողության ժամանակ խոսքով հանդես եկավ Կարտիկամ գյուղի դպրոցի տնօրեն Արարատ Էլիզբարյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներից, և նրանցից ովքեր իրենց ներդրումն են ունեցել խաչքարի կառուցման և տեղադրման գործում:

kartik

Նրանք են. Արմենակ Ալֆոնի Ղուլախսզյան,
Անդրանիկ Համբարձումի Ղուլախսզյան,
Միքայել Վալոդիայի Էլիզբարյան,
Արկադի Համլետի Լազարյան,
Յագոր Սողոմոնի Չեչելյան,
Ռոման Յուրիայի Օհանջանյան,
Նորայր Ստեփանի Պոզոյան,
Էդգար Լովայի Ղափլանյան,
Արտյոմ Սամվելի Ղուլախսզյան,
Խաչատուր Վանյայի Չնավայան:

Խաչքարի հեղինակը քանդակագործ Արթուր Օհանջանյանն է:

Խաչքարի բացմանը ներկա էին Կարտիկամ և հարևան գյուղերի բնակիչները:

Լիդա Ալմասյան