Կորոնավիրուսի նոր շտամի տարածման կապակցությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ 8 երկրների քաղաքացիների համար սահմանվում են Վրաստանի սահմանը հատելու որոշակի կանոններ։

Ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով վերջին 14 օրվա ընթացքում ստորև  նշված երկրներում է գտնվել, Վրաստան մուտք գործելիս ենթակա է 14-օրյա մեկուսացման կարանտինային տարածքում։

Դրանք հետևյալ երկրներն են.

Հարավային Աֆրիկա

Բոտսվանա

Զիմբաբվե

Նամիբիա

Լեսոտո

Սվազիլենդ

Մոզամբիկ

Մալավի

14-օրյա մեկուսացումից  հետո անհատները կանցնեն PCR հետազոտություն։

Վրաստանի քաղաքացիների դեպքում կարանտինային հյուրանոցի և ՊՇՌ հետազոտության ծախսերը կհոգա պետությունը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ օտարերկրյա քաղաքացին։

Այս որոշումն ընդունվել է համակարգող խորհրդի կողմից՝ վերոնշյալ երկրներում Oմիկրոն կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով, և այն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 28-ից։

Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։