նորություններ 13 Օգոստոսի, 2026 • ԱԲ-ով զբաղվող ընկերությունների հասցրած վնասը հասնում է հսկայական չափերի ․ Bloomberg

Արհեստական բանականության ոլորտի խոշոր ընկերությունները չեն բացահայտում ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տվյալները։

OpenAI, Anthropic և SpaceX ընկերությունները, որոնք ընդամենը մի քանի տարվա ընթացքում դարձել են աշխարհի ամենաազդեցիկ տեխնոլոգիական ընկերություններից, կլիմայական փոփոխությունների թեմայով ամենաքիչ տեղեկատվությունն են հրապարակում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Պարբերականի տվյալներով՝ ի տարբերություն Google-ի և Microsoft-ի, այս ընկերությունները չեն հրապարակում ջերմոցային գազերի արտանետումների ցուցանիշները, չեն ստանձնում ածխածնային չեզոքության հասնելու պարտավորություններ և չեն ներկայացնում կայուն զարգացման հաշվետվություններ։

Հոդվածի հեղինակները նշում են, որ նրանց գործունեության ներկայիս մասշտաբները հաշվի առնելով՝ արհեստական բանականության ընկերություններին «ստարտափ» անվանել կարելի է միայն պայմանականորեն։

Թեև տվյալների մշակման կենտրոնների կառուցմամբ շրջակա միջավայրին հասցվող վնասի ճշգրիտ չափը դժվար է գնահատել, ակնհայտ է, որ այս ոլորտում արտանետումների ծավալը հսկայական է։

Հոդվածում նաև ներկայացվում են հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց՝ ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների էներգամատակարարման համար կառուցվող նոր գազային էլեկտրակայանները կարող են արտադրել այնքան վնասակար արտանետումներ, որքան ամբողջ Ավստրալիան։

Bloomberg-ի լրագրողները նաև պարզել են, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների հաշվեկշիռներում առկա են տվյալների կենտրոնների վարձակալության շուրջ 1 տրիլիոն դոլարի չարտացոլված պարտավորություններ, որոնք դեռևս ներառված չեն նրանց ֆինանսական հաշվետվություններում։ Այդ գումարը գրեթե չորս անգամ գերազանցում է հաշվետվություններում արդեն արտացոլված՝ 285 միլիարդ դոլարի վարձակալական պարտավորությունները։

Աղբյուր՝ bpn.ge

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝