նորություններ 27 Օգոստոսի, 2026 • «Meta»-ն համաձայնել է վճարել 16,7 մլրդ դոլար, բայց մեղքը չի ընդունել

«Facebook»-ի և «Instagram»-ի մայր ընկերությունը՝ «Meta»-ն, շուրջ 17 միլիարդ դոլար կվճարի դատական վեճը հարթելու համար։ ԱՄՆ 29 նահանգներն ընկերության դեմ հայց էին ներկայացրել՝ մեղադրելով ընկերությանը սոցցանցերի միջոցով երեխաների առողջությանը վնաս հասցնելու մեջ։ Այս մասին, հղում անելով դատական փաստաթղթերին, հայտնում է «CBS News»-ը։

Թեև «Meta»-ն իրեն մեղավոր չի ճանաչել, համաձայնագրով պարտավորվել է ամբողջ երկրով մեկ փոխել հարթակների կանոնները։ Դեռահասների համար կսահմանափակվի սոցցանցերում անցկացրած օրական ժամանակը, իսկ գիշերները մուտքն ընդհանրապես կարգելափակվի։

Սա ԱՄՆ-ում դեռահասների համացանցային կախվածությանն առնչվող ամենախոշոր դատական գործերից է։

Նահանգային իշխանությունների համոզմամբ՝ «Meta»-ն հատուկ մշակված հնարքներով գիտակցաբար թիրախավորել ու կախվածության մեջ է պահել անչափահասներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝