Միասնական ազգային քննությունները սկսվեցին այսօր ամբողջ Վրաստանով մեկ: Հունիսի 1-ին դիմորդները հանձնեցին առաջին քննությունը` վրաց լեզու և գրականություն: Այս մասին հաղորդում է Վրաստանի Գնահատականների և քննությունների Ազգային կենտրոնը:
Գրանցումը սկսվեց ժամը 08:00-ին, իսկ քննական պրոցեսը՝ ժամը 09:00-ին: Ըստ Գնահատականների և քննությունների Ազգային կենտրոնի, դիմորդները պետք է ուշադիր ծանոթանան քննության քարտի տեղեկատվությունների հետ և հետևեն քննության ժամանակ վարքի կանոններին: Հիշեցնենք, որ առաջին անգամ այս տարի քննությունները մասնակիորեն կանցկացվեն էլեկտրոնային ձևաչափով: Քննության ձևաչափի փոփոխությունը նախատեսում է միայն էլեկտրոնային առաքումը, բայց ոչ պատասխանի թերթիկը:
Նշենք նաև, որ ամբողջ Վրաստանում աշխատում է 21 քննական կենտրոն, հետևյալ քաղաքներում` Բաթումի, Փոթի, Զուգդիդի, Օզուրգեթի, Քութայիսի, Ախալցիխե, Գորի, Ռուսթավի, Թելավի և Խուլո: Թբիլիսիում ընդհանուր առմամբ կա 9 քննական կենտրոն:
Մասնակցելու համար Միասնական ազգային քննություններին գրանցվել են ավելի քան 38 500 դիմորդներ, դրամաշնորհային մրցույթին` մոտավորապես 4000 ուսանող, համընդհանուր մագիստրի քննություններին` ավելի քան 12 500 թեկնածուներ, մանկավարժական առարկայական քննություններին` ավելի քան 22,700 ուսուցիչներ:
Հուլիսի 4-ին դիմորդները հանձնելու են ընդհանուր հմտությունների քննությունը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` իրենց մայրենի լեզվով, ովքեր ընդունվում են արտոնյալ ծրագրով` 4 + 1:
Միասնական ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 22-ին ֆիզիկա առարկայով:
Էդիտա Բադասյան