Կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում, շրջանում պատվաստումը խթանելու նպատակով, կանցկացվի «Կորոնավիրուսային կանոնակարգերի պահպանում» միջոցառումը։ Զբոսայգում գործելու է շարժական պատվաստակենտրոն։ Այնտեղ պատվաստվել ցանկացողներին կտրվեն խրախուսական նվերներ։ Տեղի կունենա նաև համերգ և ժամանցային այլ միջոցառումներ։
«Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում նոյեմբերի 21-ին ժամը 14:00-ին, կսկսվի «Կորոնավիրուսային կանոնակարգերի պահպանում» միջոցառումը, որը կտևի մինչև ժամը 18:00-ն։ Միջոցառմանը ներկա կլինեն Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն, կենտրոնի գլխավոր համաճարակաբան Խաթունա Զախաշվիլին, խորհրդարանի պատգամավորներ և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Նրանք ելույթ կունենան հանրության առջև և կբացատրեն COVID-19-ի դեմ պայքարում պատվաստվելու անհրաժեշտության մասին։
Պատվաստվել ցանկացողների համար այգում կգործի շարժական պատվաստման կենտրոն։ Զբոսայգում բոլոր պատվաստվողներին կտրվեն նվերներ՝ անձրեւանոցներ, պայուսակներ, 3-ական ժետոն (սննդի, աղանդերի, խմիչքի համար), ինչպես նաև «Elit Electronics» խանութի կողմից զեղչի կտրոն։
Պատվաստվողներին կտրվի նաև Արդարադատության տանն անվճար ծառայությունների վաուչեր, և նրանք ավտոմատ կերպով կներառվեն պատվաստվածների վիճակախաղի ցուցակում և հնարավորություն կունենան շահել 100 000 լարի։
Զբոսայգում երեխաների համար նախատեսված է անիմատորների և մուլտհերոսների շոու: Կտեղադրվի բատուտ և գունազարդման մեծ ստենդ։
Ելույթ կունենա նաև «Ռեզոն և երեխաները» բենդը և Գիորգի Խուցիշվիլին։
Միջոցառումը կտևի մինչև ժամը 18:00-ն և այն կվարեն Էկա Փանգանին և Արամ Ջավահիրջյանը։