Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ստամոքսի վիրահատությունից մի քանի օր անց մահացել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանը։ Jnews-ին ՊՆ-ից հայտնել են, որ տղան մահացել է մինչև հիվանդանոց հասնելը, երբ նրան կրկին հիվանդանոց են տեղափոխել առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ 19-ամյա Սարգիս Սահակյանի մահվան փաստը քննվում է ՊՆ Ռազմական ոստիկանությունում։
Ախալքալաքոււմ 19-ամյա զինծառայող է մահացել
Այս պահին հայտնի է, որ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել։ Ընտանիքը տեղեկացվել է հաջորդ օրը։ Նոյեմբերի 16-ին նա դուրս է գրվել։ Այնուհետև, երբ տղան վատացել է և նորից տեղափոխվել հիվանդանոց, ըստ ՊՆ ներկայացուցչի, զինվորականը մահացել է՝ չհասնելով մինչև հիվանդանոց։
«Փորձաքննություն է կատարվել, թե ի՞նչ և ի՞նչպես է եղել, կարող են ասել անալիզների պատասխանները։ Հետաքննությունն ամեն ինչ կպարզի»,- ասացին նախարարությունից։
Այն, որ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 18-ին արդեն մահացած է հասել կլինիկա, հաստատեցին նաև Ախալքալաքի հիվանդանոցում։