Վրաստանի մինչև 40 հազար բնակիչ մինչև այս տարվա վերջ կկարողանա ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Նոյեմբերի 10-ից Վրաստանում 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար թույլատրվում է խթանող պատվաստումները։ Մինչ այս պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժնի վրա կարող էին հույս դնել միայն ռիսկային խմբերի ներկայացուցիչները։
«Գարնանը պատվաստված 30-40 հազար մարդու մասին է խոսքը, մինչև տարեվերջ պատվաստման կարիք կունենան։ Այնուհետև հունվար-փետրվար-մարտ ամիսներին երրորդ դեղաչափը կտրամադրեն նրանք, ովքեր պատվաստվել են հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին»,- ասել է Գամկրելիձեն:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է մարտի 15-ից՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի լայն շերտեր։ Համազգային քարոզարշավը լայն տարածում գտավ հուլիսի 5-ին։
Նոյեմբերի 18-ի դրությամբ Վրաստանում իրականացվել է 2 074 270 պատվաստում։ Միաժամանակ կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս է անցել 973 796 մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 34,1%-ը։