Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի հանրապետության արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։