Այսօր՝ փետրվարի 12-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 626, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 150-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 9 նոր դեպք. Ադիգենի՝ 1, Ասպինձա՝ 0, Ախալցիխե՝ 2, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 6 և Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 157 անձ. Ախալցիխեում՝ 21, Բորժոմիում՝ 70, Ադիգենում՝ 51, Ասպինձայում՝ 11, Ախալքալաքում՝ 4 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 44 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 27 մարդ: Գրանցվել է մահվան մեկ դեպք։ Մահացել է 76-ամյա տղամարդ` Ախալցիխեյի մունիցիպալիտետում։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 499, իսկ մահվան դեպքերը՝ 46:
Այս պահի դրությամբ սպասվում է 100 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 21 անձ, ընթանում է փորձաքննություն։