Առաջիկա օրերին Վրաստանում օդերևութաբանները տաք եղանակ են կանխատեսում։

Շրջակա միջավայրի գործակալության տեղեկացմամբ՝ հանրապետության առանձին հատվածներում մինչև կեսօր կպահպանվի տեղումնառատ եղանակ:

Նոյեմբերի 12-ից 16-ը Արևմտյան Վրաստանում կդիտվի տաք և չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը կհաստատվի +10, +15 աստիճանի սահմաններում, իսկ նոյեմբերի 13-15-ը ջերմաչափը կբարձրանա մինչև +17, +22 աստիճան:

Նոյեմբերի 11-ին և 12-ին արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը կլինի +6, +11 աստիճան տաքություն:

Նոյեմբերի 16-ից սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +11, +16 աստիճան:

Այսօր և վաղը Թբիլիսիում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, հիմնականում գիշերը և առավոտյան ժամերին։ Օդի ջերմաստիճանը կլինի +9, +11 աստիճան տաքություն։ Հանգստյան օրերին մայրաքաղաքում կդիտվի չոր եղանակ: Օդի ջերմաստիճանը՝ +14, +16 աստիճան: