նորություններ 6 Օգոստոսի, 2026 • Ադրբեջանը դիվանագիտական նոտա է ուղարկել Վրաստանի ԱԳՆ

Ադրբեջանական համարանիշներով բեռնատարների վարորդներն արդեն մի քանի օր է չեն կարողանում հատել Վրաստանի մաքսային անցակետերը: Վրաստանի արտաքին գործերի նախարարություն դիվանագիտական նոտա է ուղարկվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report հրատարակությունը:

Հրապարակման համաձայն՝ Վրաստանով տարանցիկ ընթացող ադրբեջանական բեռնատարների վարորդները հայտնում են, որ մի քանի օր է, ինչ մաքսային անցակետերում իրենց կանգնեցնում են, և դեռևս պաշտոնական բացատրություն չեն ստացել ձգձգումների համար։

Ինչպես գրում է Report-ը՝ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը կապ է հաստատել Վրաստանի իշխանությունների հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Ադրբեջանցի վարորդների խոսքով՝ ամենաերկար ձգձգումները տեղի են ունենում Սարփիի և Կարմիր կամրջի սահմանային անցակետերում, ինչպես նաև Թբիլիսիի մաքսային ձևակերպումների կենտրոնում։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը հրատարակությանը տեղեկացրել է, որ միջադեպը վերահսկողության տակ է, և Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը դիվանագիտական նոտա է ուղարկվել։

Բացի այդ, դեսպանատան տվյալներով՝ իրավիճակը համատեղ ուսումնասիրվում է համապատասխան պետական մարմինների հետ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝