Ախալքալաքում մանկապարտեզների աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 4-ից, սակայն մասնավոր կարգով փակվում են առանձին մանկապարտեզներ, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվում:
Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով՝ նախակրթարանները վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին: Ներկա պահին կարանտինի մեջ են գտնվում Ախալքալաքի երկրորդ և երրորդ մանկապարտեզները, սակայն այսօր նրանց կարանտինային վերջին օրն է և վաղվանից նրանք նույնպես կբացվեն:
Ախալքալաքի շրջանի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով: