Ախալքալաքի մունիցիպալիտետում, ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի դեպքերի պատճառով, առցանց ռեժիմում է մնում միայն Տուրցխ գյուղի հանրային դպրոցը։ Մնացած դպրոցները դասերն անցկացնում են դպրոցի շենքում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում բոլոր հանրային դպրոցները, բացառությամբ Տուրցխ գյուղի դպրոցի, աշխատում են սովորական ռեժիմով։ Տուրցխ գյուղի դպրոցը դեռ առցանց է աշխատում, կարանտինի ժամկետը դեռ չի ավարտվել։ Դպրոցը մեկ շաբաթից ավելի է կարանտինի մեջ է գտնվում, ուստի 12-օրյա կարանտինային շրջանը կավարտվի մինչև այս շաբաթվա վերջ։
Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, յուրաքանչյուր դպրոցի համար կարանտինի հարցը որոշվում է անհատապես, ժողովից հետո դպրոցն անձամբ է որոշում կայացնում։
«Դպրոցները կանցնեն առցանց ուսուցման, այն բանից հետո, երբ Առողջապահության նախարարությունից հանձնարարական ստանան, հետո դպրոցի ժողովը որոշում է, եթե քիչ թե շատ նորմալ վիճակ է, վարակվածի շփման շրջանակը փոքր է, կարող են չփակվել», – ասաց Թերեզա Չիվչյանը։
Դպրոցական շենքերում դպրոցականներին դասավանդելու մեկնարկից՝ հոկտեմբերի 4-ից ի վեր, 9 դպրոց կարանտինի մեջ է եղել և առցանց վարել ոսումնական գործընթացը։ Սկզբում, երբ ուսուցիչների մոտ հայտնաբերվում էր կորոնավիրուսի գոնե մեկ դեպք, դպրոցը կարանտինի էր անցնում։ Բայց հիմա կարանտինի հարցում մոտեցումը փոքր-ինչ փոխվել է, և յուրաքանչյուր առանձին դեպք դիտարկվում է առանձին։