Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021 թվականի բյուջեն գտնվում է քննարկման փուլում: Բյուջեի նախնական գումարը 9 257 600 լարի է: 2020 թ-ին բյուջեն կազմում էր 9 475 500 լարի, սակայն, կորոնավիրուսի համավարակի պատճառով տարեկեսին բյուջեն կրճատեցին մինչև 9 345 500 լարի:

2021 թվականի բյուջեն կազմում է 9 257 600 լարի, տեղական իշխանությունները նախատեսում էին այն այս տարի հասցնել 10 մլն-ի, սակայն համավարակը խանգարեց: Հաշվի առնելով այս ամենը, 2021 թվականին բյուջեն նվազել է 7,4% -ով: Համավարակի պատճառով բյուջեն 9 ամիսների ընթացքում չի ստացել շուրջ 800 000 լարի, որից 602 000 լարին՝ միայն մոլեխաղային բիզնեսից: Բյուջեն նախատեսում էր մոլեխաղային բիզնեսից ստանալ շուրջ 680 000 լարի, բայց ստացավ ընդամենը 78 000 լարի:

Բյուջեի նախագծի համաձայն, 2021 թվականին քաղաքապետարանի ծախսերը նվազել են և կազմել 2 134 900 լարի, 2020 թվականին այն կազմում էր 2 236 888 լարի: Սակրեբուլոյի ծախսերն, ընդհակառակը, աճել են, կազմելով 747 294 լարի, իսկ 2020 թվականին 746 500 լարի էր:

Ավելացել են նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ծախսերը, 2020 թ-ին` 105 050 լարի էր, իսկ 2021 թ-ին բյուջեում նախատեսված է 110 250 լարի:

2021 թվականին սպորտային, երիտասարդական ծրագրերի և այլ միջոցառումների գծով ծախսերը կազմում են 117 000 լարի, 2020 թվականին դրանք կազմում էին 188 200 լարի:

Ենթակառուցվածքների համար 2021 թվականի բյուջեում 100 000 լարի նախատեսված է ճանապարհները ձյունից մաքրելու համար: Ախալքալաքի սպասարկման կենտրոնին հատկացվել է 780 000 լարի կանաչապատման, սանիտարական մաքրման, արտաքին լուսավորության և ջրամատակարարման համար: Շինարարության վերահսկման ծառայությունների և նախագծային նախահաշվարկների պատրաստման համար հատկացվել է 500 000 լարի, իսկ 633 736 լարի`Գումբուրդո գյուղում մանկապարտեզ կառուցելու համար:

Նվազել է նաև սոցիալական ծրագրերի համար նախատեսված գումարի ծավալը: 2021 թ-ին այն կլինի 785 000 լարի, սա այն դեպքում, երբ 2020 թ-ին տվյալ նպատակով հատկացված գումարը կազմում էր 842 110 լարի:

Փոխվել է նաև մունիցիպալիտետի կազմակերպություններին հասանելիք սուբսիդիաների չափը և կազմում է 2 863 320 լարի, մինչդեռ 2020 թ-ին այն կազմում էր 2 785 660 լարի:

ԶԼՄ-ների համար բյուջեն նախատեսում է 30 000 լարի, 2020 թվականի 40 700 լարիի փոխարեն: