Թբիլիսիում հաշվարկվել է ձայների 100%-ը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ստացել է ընտրողների 55,603%-ի աջակցությունը, 44,397%-ը քվեարկել է նրա մրցակից Նիկա Մելիայի օգտին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի ունեցավ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։ Բնակչությունն ընտրեց հինգ ինքնավար քաղաքների և 15 մունիցիպալիտետների քաղաքապետերին, ինչպես նաև 24 ընտրաշրջանների Սակրեբուլոյի (Քաղաքային ժողով) 42 մեծամասնական անդամների։

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ ամբողջ երկրում ընտրողների մասնակցությունը կազմել է 1 025 406 քաղաքացի, երկրորդ փուլի ընտրողների ընդհանուր թիվը 2 088 722 քաղաքացի էր։