Հոկտեմբերի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 306 739 դեպք:
Հոկտեմբերի 29-ին կատարվել է 14 574 թեստ, հաստատվել է 2 193 նոր դեպք, առողջացել են 1 578-ը, 52 մահվան դեպք է արձանագրվել:
Հոկտեմբերի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է. հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 306 739, փաստացի բուժվողներ՝ 31 650, առողջացածներ՝ 267 514, մահվան ելքեր՝ 6 284, ընդհանուր թեստեր՝ 2 080 843: