«Դելտա»-ի բազայում բացվել է վրաց-իսրայելական «Delta САА» ձեռնարկությունը, որը տեղում արտադրում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան ինքնաձիգ զենք։
ՊՆ-ից հայտնում են, որ նախագծի համաձայն, գործարանում արտադրված ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան GI-4 (5.56) ինքնաձիգերը կմատակարարվեն Վրաստանի ԶՈՒ-ին, ինչը կհեշտացնի զորամասերը ժամանակակից սպառազինությամբ հագեցնելու գործընթացը։
Ինքնաձիգ հրազեն GI-4-ի (5.56) տեղական արտադրության նախագծի իրականացման գործընթացը սկսվել էր Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու օրոք։
Վրաց-իսրայելական նոր ձեռնարկությունը համալրված է աշխարհի առաջատար երկրներում արտադրված նորագույն կայանքներով, իսկ GI-4 (5.56) ինքնաձիգի արտադրության ամբողջական տեխնոլոգիական գործընթացը կիրականացվի տեղում։
Ձեռնարկության ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը հետագայում էլ ավելի կավելանա, ինչը թույլ կտա արտադրել տարբեր տեսակի հրազեններ և զինամթերք։ Ձեռնարկությունը կկարողանա աշխատել նաեւ տարբեր տեսակի զինատեսակների արդիականացման ուղղությամբ։ Հետագայում նախատեսվում է նաեւ արտահանողական զինամթերքի արտադրություն։
ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան հրազենի արտադրության մասին պայմանագիրը Պաշտպանության նախարարության և իսրայելական ընկերության միջև ստորագրվել է այս տարվա մայիսին։