Հոկտեմբերի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 296 552-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 45 դեպք է գրանցվել, 42-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6 055 դեպք կա, այլ պատճառով՝ 1 261:
Ապաքինվել է ևս 1 221 մարդ։
Առողջացածների ընդհանուր թիվը 261 952 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 27 284 է։
Հոկտեմբերի 24-ին կատարվել է 14 037 թեստավորում, ընդհանուր առմամբ 2 006 632 թեստ է արվել։