Jnews-ը մեկ շաբաթ առաջ անդրադարձել էր այն թեմային, թե ինչո՞ւ են Ախալքալաքի տոնավաճառի աշխատակիցներին դատախազություն կաչել հարցաքննության:
Մոտավոր 15 օր առաջ Ախալքալաքի տոնավաճառի վաճառողներին առևտրական տեղերի համար չվճարելու հարցով դատախազություն էին կանչել հարցաքննության: Մոտ 10 առևտրական հարցաքննվել է:
Դատախազությունում առևտրականներից փորձել են ճշտել հետևյալ հարցերի պատասխանները. քանի՞ տարի է չեն վճարում առևտրական տեղերի համար, իսկ երբ վճարում էին, ո՞վ էր հավաքում գումարը և ինչքա՞ն գումար են վճարել, արդյո՞ք էլեկտրաէներգիայի գումար են վճարել կամ վճարում են:
Jnews-ը գրավոր դիմում էր ներկայացրել պետական աուդիտի աշխատասենյակին և Վրաստանի դատախազությանը։ Պետական աուդիտի աշխատասենյակից պատասխանել են. «Պետական աուդիտի գրասենյակն ավարտել է գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր աուդիտի ընթացակարգերը և ներկայումս վարչական վարույթներ կամ այլ գործողություններ չեն կատարվում (ներառյալ՝ կոնկրետ անձանց կանչել, հարցաքննել և այլն)»:
Jnews-ը հետամուտ կլինի այս խնդրին և դատախազությունից պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք: