Ապրիլի 15-ին, ժամը 21:00-ից ուժի մեծ մտնող սահմանափակումները, ըստ որի՝ Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի և Ռուսթավի քաղաքները կփակվեն, չեն վերաբերվի այն անձնանց, ովքեր հատուկ գործունեություն են իրականացնում:
Ինչպես նշված է Վրաստանի կառավարության №242 որոշման մեջ, սահմանափակումները չեն վերաբերում հետևյալ դեպքերին՝
Բուժհաստատությունների աշխատակիցների տեղաշարժը՝ ելնելով իրենց ծառայողական գործունեությունից,
Միջազգային և տեղական բեռնափոխադրումները,
Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների տեղաշարժը` ելնելով իրենց ծառայողական գործունեությունից,
Մեղադրյալների/դատապարտյալների տեղափոխումը,
Կանխիկ միջոցների, թանկարժեք մետաղների և այլ արժեքավոր իրերի գանձումը (ինկասացիա),
Տեղաշարժը՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի, ինչպես նաև հեռահաղորդակցման, փոստային ծառայությունների և թափոնների կառավարման ծառայությունների արտադրության/փոխանցման/առաքման/մատակարարման համար,
Տեղաշարժը՝ երկաթուղային փոխադրումների սպասարկման համար,
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին լրագրողական գործունեություն իրականացնելու համար,
Ծիսակատարողական արարողակարգային (հանգուցյալի տեղափոխում/հուղարկավորում) ծառայություններ մատուցելու նպատակով տեղաշարժը,
Միջազգային կազմակերպությունների տեղաշարժը մարդասիրական նպատակներով,
Մասնավոր պաշտպանիչ գործողություններ իրականացնելու նպատակով տեղաշարժը,
Պետական հաստատությունների և սուբյեկտների օպերատիվ շտաբի հետ համաձայնեցված ցուցակում գտնվող անձինք/տրանսպորտային միջոցները, որոնք սույն կանոնակարգով թույլատրված տնտեսական գործունեությամբ են զբաղվում և որոնց տեղաշարժը խիստ անհրաժեշտ է արտակարգ դրության պայմաններում պաշտոնական պարտականությունների կատարման համար:
Որոշման մեջ նշվում է նաև, որ այս մունիցիպալիտետներ մուտք գործելը արգելված չէ սույն մունիցիպալիտետներում գրանցված անձանց: Ավելին, այլ մունիցիպալիտետներում գրանցված անձանց չի արգելվում մունիցիպալիտետներից դուրս գալը:
Որոշումը ստորագրվել է վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից, այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 15-ի՝ ժամը 21:00-ից: