Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կորոնավարակով վարակման դեպքեր են հաստատվել Ախալքալաքի N4 եւ N2 դպրոցներում, արդյունքում ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։
«N4 դպրոցում բացահայտվել է կորոնավարակով երեխա, դպրոցը ես չեմ փակել, թողել եմ նրանց հայեցողությանը, բայց տեղեկացա, որ անցել են առցանց ուսուցման», – ասաց Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը։
Ըստ այսօրվա վիճակագրության, Ախալքալաքում կատարվել է 160 հակամարմինների արագ և 40 PCR թեստ, բացահայտվել է կորոնավարակի 35 դեպք։
Հարկ է նշել, որ ներկա դրությամբ դեռ փակ են մնում Ախալքալաքի թիվ 1, Սուլդա և Վաչիան գյուղերի դպրոցները, իսկ Աբուլի հանրային դպրոցը երկուշաբթի օրվանից ուսուցումը կշարունակի դասասենյակներում։