Այսօր Վրաստանում հաստատված կորոնավիրուսի երեք նոր դեպքերը ներկրված են: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
«Կորոնավիրուսի բոլոր երեք նոր դեպքերը ներկրված են», – հայտարարել է Գամղրելիձեն: Ըստ նրա, նոր հիվանդների թվում կան միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող երկու վարորդ:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից հուլիսի 5-ը Վրաստանում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսային վարակի 951 դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է COVID-19-ի հինգ փաստ։ Երկուսը գրանցվել են նախորդ գիշեր Բաթումիում:
15 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքներից: Ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը 828 է, սա արձանագրված բոլոր դեպքերի 87%-ից ավելին է: Ներկայումս 108 մարդ շարունակում է բուժումը Վրաստանի կովիդ կենտրոններում:
3569 մարդ մնում է կարանտինում, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 199:
Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների, հուլիսի 4-ի դրությամբ՝ երկրում PCR մեթոդով կորոնավիրուսի թեստավորում է անցել ավելի քան 120.3 հազար մարդ: Կատարված PCR թեստերի ընդհանուր թիվը 124.8 հազար է: