Ախալքալաքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն, որից միայն երեքն է առաջադրել քաղաքապետի թեկնածու: Ինչպես են շրջանում գնահատում քաղաքական ուժերը նախընտրական մթնոլորտը:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբից ասացին.
«Որոշ տեղերում ազդեղություն գործադրում են, մեզ համար բացասական, իրենց համար դրական: Ընդհանուր չի կարելի ասել, որ իրավիճակը լարված է, նույնիսկ ուժային կառույցների լարվածությունը ներկայությունը քիչ է, միշտ ընտրատարծքների մոտ կանգնում էին, հիմա քիչ են ու աննկատ: Կարող եմ ասել, որ համեմատած անցած ընտրությունների հետ՝ ցիվիլ ընտրություններ են: Մենք նորմալ ենք գնահատում իրավիճակը, ճիշտ է կան տեղամասեր, որ գոհ չեմ, բայց դրանք եզակի դեպքեր են: Պատկերացրեք Տուրցխում դե ֆակտո ընտրատեղամաս էին ստեղծել: Բայց ընդհանուր նորմալ վիճակ է»:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնեցին.
«Ամբողջ երկրում, մեծ քաղաքներում մեր կուսակցությունը հաղթում է: Ախալքալաքում իրավիճակն այլ է, հայկական կառուսելի սկզբունքն է գործում, մի ձայնը 100 լարիով գնում են, դուք պարզապես չեք տեսնում: Ընտրատեղամասերի դիմաց մարդիկ հավաքված մարդկանց դիմաց հարցնում և պլյուս-մինուս են անում: Հաշվել եմ, մարդուն օրը 7 թեթրի է գալիս, 4 տարվա ընթացքում: Այստեղ խոսել են, որ 5 համարի ձայները պետք է 25 համարին տան՝ Գախարիային: Հիմա տեսեք մեծամասնական թեկնածու չունեն, քաղաքապետի թեկնածու չունեն, բայց մեզանից շատ ձայն կհավաքեն: Մի քանի ժամից կիմանաք, որ մենք հաղթել ենք, պարզապես փաստացի դա չեն ընդունում»:
«Վրացական երազանք» կուսակցության նխաընտրական շտաբից մեկնաբանեցին.
«Մեր ունեցած տեղեկություներով մեծ խախտումներ չեն եղել: Եղել են դեպքեր, որ ընտրատեղամասին մոտ են կուտակված մարդիկ կան, բայց դա մեծ խախտում չէ: Այս պահի դրությամբ, անցած տարվա ընտրությունների համեմատ ընտրողների ակտիվությունը ավելի բարձր է: Մեր հաշվարկով 74 տոկոս ձայն կհավաքենք: Սպասենք տեսնենք, մի քանի ժամից ամեն ինչ պարզ կդառնա»:
Հիշեցենք, որ այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են: