«Հայրենասերների Դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին հունիսի 8-ին լրագրողներին հայտարարել է, նրանք հինգ կուսակցությունների հետ միասին ստեղծում են ընտրական դաշինք:
Ընտրական դաշինքի մեջ կմտնեն` «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցությունը, Կոնստանտին Գամսախուրդիայի «Ազատություն» կուսակցությունը, Կախա Կուկավայի «Ազատ Վրաստան» կուսակցությունը, Ակակի Ասաթիանիի «Ավանդապաշտների Միություն» կուսակցությունը, Գիա Բերձենաձեի «Վետերան-ուժեղների և հայրենասերների քաղաքական շարժում» կուսակցությունը, և Գոչա Ջոդուայի «Նոր քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցությունը:
Նշենք, որ ընտրական դաշինքը կկոչվի «Դավիթ Թարխան-Մոուրավիի, Իրմա Ինաշվիլի-Հայրենասերների դաշինք-Միացյալ ընդդիմություն»: Հիշեցնենք, որ Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի հոկտեմբերի 8-ին:
Էդիտա Բադասյան