Ֆերմեր Արշալույս Գալստյանը համավարակի պատճառով կանգնել էր իր բիզնեսը զարգացնելու առումով խնդրի առջև, բայց նա գտել է ելքը և հայտնվել էլ ավելի շահեկան իրավիճակում: Նա տեսնում է զարգացման ներուժ և մարտահրավերները վերածել է նոր հնարավորությունների:

Արշալույս Գալստյանն ապրում է Ագանա գյուղում: Ավելի քան 35 տարի է նա աճեցնում և վաճառում է հացհամեմ, որը ժողովուրդն անվանում է «ուցխո սունելի»: Արշալույսը փորձում է իր բիզնեսը վերածել խոշոր բիզնեսի: Այդ գործընթացն որոշ չափով արագացրեց համավարակը:

Նախկինում Արշալույսը պատրաստում էր արտադրանքը, որն իր գործընկերները արտահանում էին: Այսինքն՝ մինչեւ շուկա մտնելը, ապրանքն անցնում էր վերավաճառողների ձեռքով: Դա այդպես էր մինչ համավարակը: Կորոնավիրուսի տարածման ժամանակ համեմունքների պահանջարկը, ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, նվազեց: Հետևաբար, Արշալույսի եկամուտը նույնպես նվազեց: Ֆերմերը հասկացավ, որ անհրաժեշտ է կրճատել ապրանքի մինչ շուկա հայտնվելու ծախսերը, այսինքն` հեռացնել մեկ օղակը` վերավաճառողին, և ապրանքն ինքնուրույն արտահանել: Արշալույսը դեռ համավարակից առաջ ուներ այս գաղափարը, քանի որ նրան միշտ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ միջնորդը վաստակում էր ավելի շատ, քան ինքը՝ այն մարդը, ով աճեցնում է հացհամեմ և մեծ ջանքեր ներդնում դրա համար:

Arshaluys galstyan2 Արշալույս Գալստյանը ցույց է տալիս արտահանմամ համար պատրաստած իր փաստաթղթերը

Արշալույս Գալստյանը՝ արտահանման գործընթացին ծանոթանալու ժամանակ, բախվեց խնդրի.

«Արտահանելու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ: Դե իսկ մեր բնակչությունը չունի այդ գիտելիքները, ավելին, նույնիսկ ղեկավարները չգիտեն (խմբ. Տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները): Ես ուզում էի արտահանման համար փաստաթղթեր ստանալ տեղում, գոնե Ախալցիխեից, սակայն ինձ ասում էին, որ չեմ կարող, իրավունք չունեմ, նման փաստաթղթերը տրվում են միայն իրավաբանական անձանց կամ գրանցված կազմակերպություններին: Ես ղեկավարների հույսն ունեի, կարծում էի, որ նրանք գիտեն, տեղեկացված են: Նրանք ասում էին, իսկ ես հավատում էի նրանց, մտածելով, որ նրանք կապեր ունեն նախարարության հետ: Երեք ամիս շարունակ ես չէի կարող ապրանքը ուղարկել, ինձանից պահանջում էին, իսկ ես չէի կարողանում ուղարկել: Հետո հասկացա, որ իրենք էլ չգիտեն և գնացի Փոթի, 5 րոպեի ընթացքում ես պատրաստեցի ամեն ինչ՝, և՛ հավաստագիրը, և՛ թույլտվությունը: Կարծում եմ, որ մեր շրջանում ընդհանուր գրագիտությունը բացակայում է »:

Ֆերմերը նախկինում ևս գնորդներին ինքն էր գտնում, միջնորդները միայն արտադրանքն արտահանում էին արտերկիր: Այժմ Արշալույսն արդեն հաստատ գիտի, առանց միջնորդության աշխատելն ավելի շահավետ է ինչպես իր, այնպես էլ արտադրանքը ստացողի համար, քանի որ միջնորդները ստանում էին շահույթի մեկ քառորդը:

«Ես կարող եմ ինձ թույլ տալ գինն իջեցնել, սպառողը կլինի շահավետ իրավիճակում, կարելի է գնել էժան և վաճառել էժան»:

Արշալույսի կինը՝ Աննան, գյուղի դպրոցում ռուսաց լեզու և գրականություն է դասավանդում: Նա Երեւանից է: Միմյանց հանդիպել են, երբ Արշալույսը սովորում էր Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում: Սերն Աննային բերեց Ագանա գյուղ, որտեղ նրանք մեծացրին իրենց երկու որդիներին և դստերը: Արշալույսը կատակում է.

«90 -ականներն էին, քաղաքներում բոլորը սոված էին, աղջիկները մտածեցին և որոշեցին ամուսնանալ գյուղերում, այդ թվում և նա»:

Anna Galstyan Աննա Գալստյան

Արշալույսն իրեն խիստ է համարում, պահանջում է, որ ընտանիքի բոլոր անդամներն աշխատեն: Նրանք կնոջ ու երեխաների հետ միասին հինգ հար հողի վրա ցանել են «ուցխո սունելի»: Աճեցումը շատ ժամանակատար աշխատանք է, ամեն ինչ արվում է ձեռքով:

«Դժվար է, իհարկե, միշտ արևի տակ, բայց դա մեր գործն է, մենք բոլորս միասին ենք աշխատում, երբեմն դժգոհում ենք: Բայց երբ եկամուտը գալիս է, ամեն ինչ հարթվում է, և հետո, հեշտ աշխատանք չկա: Բոլորը հեշտ աշխատանք են փնտրում, բայց ցանկացած աշխատանք դժվար է իր ձեւով », – ասում է Աննա Գալստյանը:

«Ուցխո սունելիի» մշակման ընթացքում թունաքիմիկատներ չեն օգտագործվում, իսկ Արշալույսը մտադիր է ստանալ էկոլոգիապես մաքուր արտադրանքի հավաստագիր: Ընթացակարգն ընթացքի մեջ է: Ֆերմերը կարծում է, որ բիզնեսում գլխավորը մարդկանց չխաբելն է:

Մինչ շուկա ուղարկելը նա արտադրանքն անձամբ է ստուգում և տեսակավորում: Նա հատկապես ուշադիր է, արտահանելու նպատակով, ուրիշներից գնված արտադրանքի հանդեպ:

«Իմ արտադրանքի որակից դեռ չեն դժգոհել, դրա համար էլ նրանք ցանկանում են աշխատել ինձ հետ: Նրանք, ովքեր ինձ վատ արտադրանք են վաճառել, ես նրանցից այլեւս չեմ գնում », – ասում է Արշալույս Գալստյանը:

Arshaluys Արշալույս Գալստյանը ցույց է տալիս կապույտ հացհամեմ

Այն դաշտերում, որտեղ աճեցվում է կապույտ հացհամեմը, հայտնվել են վնասատուներ, որոնք բերքատվությունը կրճատել են երեք անգամ: Գյուղերում դադարում են «ուցխո սունելի» աճեցնել, քանի որ չգիտեն ինչպես պայքարել մակաբույծների դեմ:

Արշալույսն օգնության համար դիմել է տեղական իշխանություններին, սակայն մինչ այժմ ապարդյուն: Ֆերմերը պնդում է, որ միջատ- վնասատուների բազմացումը կանխելու համար անհրաժեշտ է լաբորատորիա՝ որդերին ուսումնասիրելու համար, իսկ դրա համար անհարժեշտ է կառավարության աջակցությունը:

Քանի որ վնասատուների խնդրի լուծումը կախված չէ հենց Արշալույսից, նա սկսեց աշխատել այլընտրանքի վրա՝ տնկելով իմերական զաֆրան, համեմունք, որը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ:

shafrann Իմերական զաֆրանի դաշտը

Այս տարի նա հավաքեց իր առաջին փորձնական բերքը: Հնդկական զաֆրանը շատ ավելի թանկ է, քան իմերականը, սակայն այն Ջավախքում չի աճում:

shafran Արշալույս Գալստյանը ցույց է տալիս հնդկական զաֆրանը

Այս տարի Ախալքալաքում «ուցխո սունելիի» բերքը շատ ցածր էր: Սպասվում էր, որ մունիցիպալիտետում կհավաքեին 70 տոննա սունելի, սակայն ստացան ընդամենը 5 տոննա: Որոշ տեղերում կապույտ հացհամեմը կարկտահարվել էր, իսկ որոշ տեղերում՝ վնասատուներն էին վնասել: Մեկ կիլոգրամն արժե 20 լարի:

Զաֆրանը լավ բերք է տվել: Արշալույսն արդեն գնորդներ ունի, նա զաֆրանը կվաճառի կիլոգրամը 50 լարիով: Բայց այս տարի ֆերմերը զաֆրան ցանել է միայն 1 հար հողատարծքի վրա և ստացել ընդամենը 4-5 կիլոգրամ:

Երբեմն որոշ սահմանափակումներ ցույց են տալիս, որ առօրյա աշխատանքը կարելի է այլ կերպ անել և, դրա հետ միասին, ավելի մեծ արդյունք ստանալ: Սակայն, քչերը կարող են տեսնել դրանում շահույթ, մտածել որևէ նոր կամ տարբերվող բան: Արշալույս Գալստյանը նրանցից մեկն է, ով կարող է դա տեսնել, սակայն այն դժվարությունները, որին նա բախվեց այդ նորը փորձարկելիս, ցույց են տալիս, որ պատասխանատու մարմինները՝ իշխանությունները, դա չեն կարող տեսնել: