Ախալքալաքյան Կարմիր Խաչի մասնաճյուղը փնտրում է ակտիվ մարդկանց, ովքեր ցանկություն ունեն կատարել կամավորական աշխատանքներ:

Մոտավորապես 6 ամիս է, ինչ Ախալքալաքում բացվել է Կարմիր Խաչի մասնաճյուղ, իրականացվել և իրականացվում են տարբեր տեսակի ակտիվություններ: Օրինակ՝ թրեյնինգներ, ինֆորմացիոն բուկլետների բաժանում, հարցումներ և այլն: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն է տրվում մասնակցել նաև գրանտային մրցույթներին և դրանց շրջանակներում մարդասիրական տարբեր միջոցառումներ կազմակերպել:

Ներկա դրությամբ մասնաճյուղն ունի 30 կամավոր՝ Ախալքալաքից, շրջակա գյուղերից և Նինոծմինդայից, սակայն ավելի ակտիվ և էֆեկտիվ աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ են ավելի շատ և ակտիվ կամավորներ:

Տարիքային կամ մասնագիտական որևէ սահմանափակում չկա, քանի որ հնարավոր է գտնել ցանկացած տեսակի աշխատանք՝ կախված անհատի նախասիրություններից: Անցկացվում է առաջին օգնության մասին թրեյնինգներ աշակերտների և ուսուցիչների համար, թրեյներները կամավոր երիտասարդներ են, նրանց շարքերը կարող եք համալրել և դուք: Եթե ցանկանում եք աջակցել մարդասիրական այս գործունեությանը, կարող եք կապ հաստատել մասնաճուղի մենեջերի հետ 574 51 31 51 հեռախոսահամարով կամ ձեր տվյալները (անուն ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար) ուղարկել almasyan2001li@gmail.com էլեկտրոնաին հասցեին: