Ջավախքի պատանեկան միությունը ֆլեշմոբ է իրականացրել Ախալքալաքում: Կենտրոնի սաները Սուբ Խաչ եկեղեցու բակում մոմերով պատկերել են Արցախի և Հայաստանի քարտեզը:

Կենտրոնի Պատանեկան միության սաները Ջավախքցի զոհված տղաների լուսանկարներով քայլերթ են իրականացրել դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ միասնական աղոթք են արել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Այնուհետև, եկեղեցու բակում մոմերով Արցախի և Հայաստանի քարտեզն են պատկերել, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել նոր տեղադրված խաչքարին:

erit2

erit1

erit3

Լուսանկարները՝ Պատանեկան միության ֆեյսբուքյան էջից