Դեռ մեկուկես ամիս առաջ Ախալքալաքի լողավազանի տնօրինությունից Jnews-ին հայտնել էին, որ նախատեսվում է լողավազանը բացել մեկ ամսից: Թեև հայտարարված ժամկետի ավարտին լողավազանում հայտնվեց մեկ այլ խնդիր՝ լողավազանի շենքում էլեկտրաէներգիայի տատանումների պատճառով կարճ միացում է տեղի ունեցել:
Ըստ տնօրինության, այս պահին էլեկտրալարերի անսարքության պատճառով խնդիրները լուծված են, փոքր լողավազանն արդեն լցված է, իսկ մեծը` լցվում է, ինչը ժամանակ է պահանջում: Լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանի խոսքով՝ լողավազանը կսկսի աշխատել առավելագույնը 10 օրից:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի լողավազանը պարբերաբար դադարներով գործում է 2018 թվականից, լողավազանի շահագործման հանձնելու գործընթացին վերջնական ավարտ դրեց կորոնավիրուսը: Այն պատճառով, որ լողավազանը ձմռանը չէր աշխատում, ուժեղ սառնամանիքները շարքից հանեցին հաղորդակցությունը, տեխնիկան և վերանորոգումը:
Անցյալ տարվա հունիսին, համավարակի պատճառով երկար փակվելուց հետո, ամբողջ երկրով մեկ սկսեցին բացվել լողավազանները, դրանք կարող էին գործել՝ պահպանելով անհրաժեշտ բոլոր նախազգուշական միջոցները: Ախալքալաքի լողավազանը նույնպես պատրաստվում էր բացմանը, սակայն լողավազանը մինչ օրս փակ է:
Այս մունիցիպալ հաստատության եկամուտը 2019 թվականին կազմում էր 10 000 լարի, իսկ ծախսերը տասնյակ անգամ ավելի շատ էին։ 2020 թվականին լողավազանի շահագործման համար հատկացվել էր 177 000 լարի, իսկ 2021 թվականին գումարը նվազել էր 93 000-ով: Ժամանակի մեծ մասը լողավազանը գրեթե չի աշխատել:
Ախալքալաքի լողավազանը հնարավոր է վերսկսի իր աշխատանքը մեկ ամսից
Քրիստինե Մարաբյան