Ազգությամբ հայերը ե՞րբ, ինչքա՞ն և ո՞ր կուսակցություններին են գումար փոխանցել նախընտրական շրջանում: JNEWS-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ամենաշատ նվիրատվություն կատարվել է «Վրացական երազանք» կուսակցությանը: Հատկանշական է, որ ընդդիմադիր կուսակցություններին ընդամենը 2-3 հայեր են փոխանցում կատարել:
2021 թվականին «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությանը շուրջ 12 072 319 լարիի նվիրատվություն է կատարվել:
Թվով 54 հայ, 2021 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, շուրջ 404 800 լարիի նվիրատվություն են կատարել:
Նվիրատուներից 26-ը` Նինոծմինդայի շրջանի բնակիչներ են, իսկ 15-ը՝ Ախալքալաքի: Ըստ Վրաստանի պետական աուդիտի ծառայության հրապարակած տվյալների՝ նվիրատու անհատներին ներկայացնում ենք ստորև.
Ախալքալաքի շրջանում գրանցված 15 անհատ շուրջ 87 000 լարիի նվիրատվություն է կատարել «Վրացական երազանքին»: Ախալքալաքում խոշոր չափի նվիրատվություն են արել Արմեն Գրիգորյանը՝ 20 000 լարի, և Սերյոժա Աբրահամյանը՝ 15 000 լարի: Իսկ ամենաքիչ նվիրատվություն կատարել է Ստեփան Սահակյանը՝ 2000 լարի:
Արմեն Գրիգորյանը Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակից է, ինչպես նաև ՋԱՀ-ի Ախալքալաքի մասնաճյուղի տնօրենն է, աշխատում է հասարակական հիմունքներով, իր անունով գրանցված որևէ ընկերություն չունի:
Սերյոժա Աբրահամյանը Ախալքալաքի բնակիչ է, ով քաղաքի կենտրոնում դեղատուն ունի:
Անդրանիկ և Հովիկ Մուրադյանները ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի գործող պատգամավորներ են, նաև բիզնեսմեններ են: Նրանք պատգամավորի թեկնածուներ են «Վրացական երազանքի» կողմից:
Ռուբեն Գալստյանը, Ախալքալաքի ներկայիս Սակրեբուլոյի նախագահ և պատգամավորի թեկնածու Նաիրի Իրիցյանի գործընկերն է:
Խաչիկ Մոսոյանը Ախալքալաքի շրջանում տարբեր տենդեր մրցույթների հաղթող է: Նրան պատկանող New Project ընկերությունն է իրականացնում քաղաքի կենտրոնական զբոսայգու բարեկարգումը:
1. Արմեն Գրիգորյանը օգոստոսի 16-ին փոխանցել է 20 000 լարի:
2. Մհեր Հարությունյանը օգոստոսի 13-ին փոխանցել է 5 000 լարի:
3. Ռուբեն Գալստյանը օգոստոսի 13-ին փոխանցել է 5 000 լարի:
4. Համբարձում Զոփունյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 3000 լարի:
5. Սոս Մուրադյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 3000 լարի:
6. Խաչիկ Մոսոյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 5 000 լարի:
7. Ստեփան Սահակյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 2 000 լարի:
8. Սամվել Գոգորյանը օգոստոսի 11-ին փոխանցել է 5 000 լարի:
9. Գագիկ Կոբալյանը օգոստոսի 11-ին փոխանցել է 3 000 լարի:
10. Թումաս Մանուկյանը օգոստոսի 10-ին փոխանցել է 3 000 լարի:
11. Անդրանիկ Մուրադյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 5 000 լարի:
12. Սեռյոժա Աբրահամյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 15 000 լարի:
13. Արմեն Խաչատուրյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 3 000 լարի:
14. Հովիկ Մուրադյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 5 000 լարի:
15. Սամվել Գոգորյանը օգոստոսի 3-ին փոխանցել է 5 000 լարի:
Նինոծմինդայի շրջանում գրանցված 26 անհատ շուրջ 99 800 լարիի նվիրատվություն է կատարել «Վրացական երազանքին»-ին: Նինոծմինդայում ամենամեծ նվիրատվությունը կատարել է Սևան Նալբանդյանը: Նա 10 000 լարի է փոխանցել «Երազանքին»: Իսկ ամենաքիչ նվիրատվություն կատարել է Վաղինակ Արզումանյանը՝ 300 լարի:
Սերյան Կյուրեղյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանի որդին է:
1. Վաղինակ Արզումանյանը սեպտեմբերի 15-ին փոխանցել 300 լարի:
2. Ցոլակ Փութուլյանը սեպտեմբերի 1-ին է փոխանցել 4000 լարի:
3. Սևան Նալբանդյանը օգոստոսի 27-ին փոխանցել է 10 000 լարի:
4. Արտավազդ Արզումանյանը օգոստոսի 25-ին փոխանցել է 2 000 լարի:
5. Մարտին Ղարսլյանը օգոստոսի 23-ին փոխանցել է 3 000 լարի:
6. Ռազմիկ Ղումաշյանը օգոստոսի 16-ին փոխանցել է 5 000 լարի:
7. Կարեն Փութուլյանը օգոստոսի 16-ին փոխանցել է 5 000 լարի:
8. Մխիթար Ղարսլյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 5 000 լարի:
9. Ասքանազ Մոսոյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 5 000 լարի:
10. Շիրազ Խոդիկյանը օգոստոսի 12-ին փոխանցել 3 000 լարի:
11. Սամվել Գալոյանը օգոստոսի 12-ին փոխանցել է 5 000 լարի:
12. Ալեքսան Առաքելյանը օգոստոսի 11-ին փոխանցել է 3 000 լարի:
13. Գրիգոր Մղդեսյանը օգոստոսի 11-ին փոխանցել է 5 000 լարի:
14. Առուշան Ծառուկյանը օգոստոսի 11-ին փոխանցել է 5 000 լարի:
15. Արզուման Կարապետյանը օգոստոսի 11-ին փոխանցել է 5 000 լարի:
16. Արման Նորսոյանը օգոստոսի 10-ին փոխանցել է 1 000 լարի:
17. Գագիկ Հովսեփյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 4 000 լարի:
18. Անդրանիկ Մկրտչյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 3 000 լարի:
19. Սրափ Հայրապետյանը օգոստոսի 9-ին փոխանցել է 1 500 լարի:
20. Մասիս Աղայանը օգոստոսի 9-ին փոխանցել է 2 000 լարի:
21. Ցոլակ Գրիգորյանը օգոստոսի 6-ին փոխանցել է 3 000 լարի:
22. Անուշավան Սնխչյանը օգոստոսի 5-ին փոխանցել է 5 000 լարի:
23. Նորայր Նալբանդյանը օգոստոսի 4-ին փոխանցել է 4 000 լարի:
24. Խորեն Թումասյանը օգոստոսի 4-ին փոխանցել է 3 000 լարի:
25. Գաբրիել Էգոյանը օգոստոսի 4-ին փոխանցել է 5 000 լարի:
26. Սերյան Կյուրեղյանը օգոստոսի 2-ին «Վրացական երազանքին» է փոխանցել 5 000 լարի:
Շուրջ 218 000 լարիի նվիրատվություն են կատարել Վրաստանի այլ քաղաքներում ու շրջաններում ապրող հայերը:
Հարկ է նշել, որ ըստ Վրաստանի օրենսդրության, մեկ տարվա ընթացքում անհատները կուսակցություններին կարող են նվիրել 0-ից մինչև 60 000 լարի, իսկ ընկերությունները՝ 0-ից մինչև 120 000 լարի: Թվային այս սահմանափակումները հատուկ են արված, որպեսզի հնարավորինս հավասար պայմաններ և թափանցիկություն ապահովվի բոլոր կուսակցությունների համար:
2021 թվականին«Եվրոպական Վրաստան» կուսակցությանը 224 609 լարիի նվիրատվություն է կատարվել, գումար է փոխանցել թվով 67 անհատ, որոնցից ընդամենը մեկն է ազգությամբ է: Նա Ստեփանե Աբգարյանն է, նվիրել է 4 529 լարի:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությանը ոչ մի հայ նվիրատվություն չի կատարել: 2021 թվականին այս կուսակցության օգտին գումար է փոխանցել 153 անհատ, շուրջ 1 331 699 լարի: