Հինգ օր շարունակ ծառայությունների գործակալության Ախալցիխեի բաժնում սահմանափակվում է վարորդական գործնական քննություն հանձնելը:
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ պատճառը քննական վայրի տեխնիկական և ենթակառուցվածքային բարելավումն է: Գործնական քննությունը Ախալցիխեում հնարավոր չէ հանձնել սեպտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, 27-ին և 28-ին։
«Բոլոր հետաքրքրվող անձինք, ներառյալ նրանք, ովքեր նշված ամսաթվերին արդեն ամրագրել են Ախալցխեի ծառայությունում վարորդական վկայականի տեսական քննության համար, այն հաջող հանձնելուց հետո գործնական քննությունը կարող են հանձնել Գործակալության ցանկացած այլ կառուցվածքային ստորաբաժանմունքներում: Գործնական քննությունը հնարավոր է հանձնել Ախալքալաքում՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին:
Քննական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շրջանակներում, սեպտեմբերի 29-ից Ախալցիխեի ծառայությունում «B» կարգի վարորդական իրավունք ստանալ ցանկացողները, գործնական քննությունը կհանձնեն ժամանակակից GPS համակարգով հագեցած, նոր տրանսպորտային միջոցներով և նորացված քննական հրապարակում»- ասված է հայտարարությունում։