Քաղաքականություն 18 Սեպտեմբերի, 2021 • Ղարիբաշվիլի. «Ադրբեջանի հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք»

«Ադրբեջանը մեզ համար ոչ միայն հարևան է, այլև մենք ռազմավարական գործընկերներ ենք», — Մառնեուլիի շրջանում այսօր ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղիզիլաջլո գյուղում նա մասնակցել է ադրբեջանական SOCAR ընկերության միջոցներով կառուցված մարզական համալիրի բացմանը, որը SOCAR-ը անհատույց նվիրել է Վրաստանի կառավարությանը։

Ղարիբաշվիլին ընդգծել է Վրաստանում SOCAR-ի ներդրումների կարևորությունը, ասելով, որ ադրբեջանական ընկերությունը Վրաստանում հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել։

«SOCAR-ը սոցիալական հատուկ պատասխանատվություն է կրում։ Տարբեր շրջանների մեր բնակչության համար ընկերությունը սոցիալական բնույթի շատ ծրագրեր է իրականացրել, և այսօրվա օրը դրա ապացույցն է», — ասել է Վրաստանի վարչապետը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝