Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սամցխե-Ջավախքի չորս՝ Ախալցիխե, Ասպինձա, Ադիգենի, Բորժոմի շրջաններում պայքարելու է 15 քաղաքական ուժ: Այս շրջաններում համամասնական ցուցակներով առաջադրված 1012 թեկնածուներից, միայն 58-ն են ազգությամբ հայեր: Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 137 թեկնածուներից, միայն՝ 12-ը:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից մեկ ամիս առաջ ավարտել է թեկնածուների գրանցումը, բոլոր ուժերը ներկայացրել են նաև ցուցակները: Հիմա տեսնենք, թե հայազգի ներկայացուցիչները որտեղ են առաջադրվել և որ կուսակցություններից:
Ախալցիխե
Ախալցիխեում մեծամասնական ընտրակարգով առաջադրված 56 թեկնածուներից, ընդամենը 7-ն են հայեր:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (№2) Ախալցիխեում 1 մեծամասնական հայ թեկնածու է առաջադրել (10 մեծամասնական ընտրատարածքում, հայաբնակ գյուղեր՝ Ծղալթբիլա, Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Ծինուբանի):
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը (№5) Ախալցիխեում 3 մեծամասնական թեկնածու է առաջադրել (3 (քաղաք Ախալցիխե), 9 (Ծուղրութ, Սուխլիս), 10 (Ծղալթբիլա, Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Ծինուբանի) մեծամասնական ընտրատարածքներում):
«Վրացական երազանք-դեմոկրատական շարժում» կուսակցությունը (№41) Ախալցիխեում 3 մեծամասնական թեկնածու է առաջադրել (3 (քաղաք Ախալցիխե), 9 (Ծուղրութ, Սուխլիս), 10 (Ծղալթբիլա, Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Ծինուբանի) մեծամասնական ընտրատարածքներում):
Ախալցիխեում համամասնական ընտրակարգով առաջադրված 294 թեկնածուներից, ընդամենը 25-ն են հայեր:
«Երրորդ ուժ»-ը (№1) համամասնական կարգով առաջադրել է 26 թեկնածուի, որոնց թվում հայեր չկան:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (№2) համամասնական կարգով առաջադրել է 30 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 24 համարի ներքո, հավանականությունը գրեթե զրո է, որ հայ թեկնածուն հայտնվի Ախալցիխեի ՏԻՄ-ում:
«Միասնական ազգային շարժում» կուսակցություն (№5) համամասնական կարգով առաջադրել է 26 թեկնածուի, որոնց թվում երեք հայ կա, ովքեր հանդես են գալիս 20, 21 և 24 համարների ներքո: Հավանականությունը գրեթե զրոյական է, որ ազգությամբ հայ թեկնածուները հայտնվեն Ախալցիխեի ՏԻՄ-ում:
«Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը (№8) համամասնական կարգով առաջադրել է 27 թեկնածուի, որոնց թվում հայեր չկան:
«Լելո» կուսակցությունը (№9) համամասնական կարգով առաջադրել է 26 թեկնածուի, որոնց թվում երկու հայ կա, ովքեր հանդես են գալիս 21 և 22 համարների ներքո, հավանականությունը գրեթե զրոյական է, որ հայ թեկնածուները հայտնվեն Ախալցիխեի ՏԻՄ-ում:
«Շալվա Նաթելաշվիլի–Վրաստանի լեյբորիստական» կուսակցությունը (№10) համամասնական կարգով առաջադրել է 31 թեկնածուի, որոնց թվում յոթ հայ կա, ովքեր հանդես են գալիս 2, 6, 7, 8, 23, 24 և 31 համարների ներքո: Հավանականությունը, որ նրանցից 2-ը կհայտնվեն Ախալցիխեի ՏԻՄ-ում, բավականին մեծ է:
«Գիորգի Գախարիա–Վրաստանի համար» կուսակցությունը (№25) համամասնական կարգով առաջադրել է 34 թեկնածուի, որոնց թվում հինգ հայ կա, ովքեր հանդես են գալիս 3, 9, 10, 13 և 17 համարների ներքո, հավանականությունը, որ նրանցից 1-ը կհայտնվի Ախալցիխեի ՏԻՄ-ում, բավականին մեծ է:
«Գիրչի» կուսակցությունը (№36) համամասնական կարգով առաջադրել է 29 թեկնածուի, որոնց թվում երկու հայ կա, ովքեր հանդես են գալիս 4 և 25 համարների ներքո, այսինքն՝ հավանականություն կա, որ նրանցից 1-ը կհայտնվի Ախալցիխեի ՏԻՄ-ում:
«Ազատ Վրաստան» կուսակցությունը (№37) համամասնական կարգով առաջադրել է 26 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 10 համարի ներքո, այսինքն՝ հավանականությունը շատ նվազ է, որ նա հայտնվի Ախալցիխեի ՏԻՄ-ում:
«Վրացական երազանք-դեմոկրատական շարժում» կուսակցություն (№41) համամասնական կարգով առաջադրել է 39 թեկնածուի, որոնց թվում հինգ հայ կա, ովքեր հանդես են գալիս 11, 16, 23, 31 և 38 համարների ներքո, հավանականությունը, որ նրանցից 2-ը կհայտնվեն Ախալցիխեի ՏԻՄ-ում, բավականին բարձր է:
Ադիգենի
Ադիգենիում մեծամասնական ընտրակարգով առաջադրված 26 թեկնածուների թվում հայեր չկան:
Իսկ համամասնական կարգով առաջադրված 153 թեկնածուներից, ընդամենը 5-ն են ազգությամբ հայ:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (№2) համամասնական կարգով առաջադրել է 25 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 18 համարի ներքո, հավանականությունը գրեթե զրոյական է, որ ազգությամբ հայ թեկնածուն հայտնվի Ադիգենի ՏԻՄ-ում:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը (№5) համամասնական կարգով առաջադրել է 27 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 23 համարի ներքո, այսինքն՝ հավանականությունը գրեթե զրոյական է, որ ազգությամբ հայ թեկնածուն հայտնվի Ադիգենի ՏԻՄ-ում:
«Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը (№8) համամասնական կարգով Ադիգենիում առաջադրել է 24 թեկնածուի, որոնց թվում 3-ն ազգությամբ հայեր են, ովքեր հանդես են գալիս 9, 11 և 20 համարների ներքո, հավանականությունը շատ քիչ է, որ ազգությամբ հայեր հայտնվեն Ադիգենի ՏԻՄ-ում:
Ասպինձա
Ասպինձայում մեծամասնական ընտրակարգով առաջադրված 21 թեկնածուների թվում ընդամենը մեկ հայ կա, որն էլ առաջադրվել է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք-դեմոկրատական շարժման» (№41) կողմից: (Ասպինձայի 10 մեծամասնական ընտրատարածք):
Իսկ համամասնական կարգով առաջադրված 216 թեկնածուներից, ընդամենը 8-ն են ազգությամբ հայ:
«Երրորդ ուժ»-ը (№1) համամասնական կարգով առաջադրել է 23 թեկնածուի, որոնց թվում երկու հայ կա, ովքեր հանդես են գալիս 2 և 3 համարների ներքո:
«Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը (№8) համամասնական կարգով Ասպինձայում առաջադրել է 27 թեկնածուի, որոնց թվում ազգությամբ մեկ հայ կա, ով հանդես է գալիս 27 համարի ներքո, հավանականությունը զրոյական է, որ նա հայտնվի Ասպինձայի ՏԻՄ-ում:
«Լելո» կուսակցությունը (№9) համամասնական կարգով առաջադրել է 20 թեկնածուի, որոնց թվում երկու հայ կա, ովքեր հանդես են գալիս 8 և 14 համարների ներքո, հավանականությունը համեմատաբար նվազ է, որ հայ թեկնածուները հայտնվեն Ասպինձայի ՏԻՄ-ում:
«Գիորգի Գախարիա–Վրաստանի համար» կուսակցությունը (№25) համամասնական կարգով առաջադրել է 28 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 1-ին համարի ներքո, հավանականությունը, որ նա կհայտնվի Ասպինձայի ՏԻՄ-ում, բավականին մեծ է:
«Վրացական երազանք-դեմոկրատական շարժում» կուսակցություն (№41) համամասնական կարգով առաջադրել է 32 թեկնածուի, որոնց թվում երկու հայ կա, ովքեր հանդես են գալիս 11 և 28 համարների ներքո, հավանականությունը, որ նրանցից 2-ը կհայտնվեն Ասպինձայի ՏԻՄ-ում, բավականին ցածր է:
Բորժոմի
Բորժոմիում մեծամասնական ընտրակարգով առաջադրված 34 թեկնածուներից, ընդամենը 4-ն են հայեր:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը (№5) Բորժոմիում 1 մեծամասնական թեկնածու է առաջադրել (8 (Տաբածղուրի, Մոլիթ, Բալանթա, Չխարոլա) մեծամասնական ընտրատարածքում):
«Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը (№8) մեծամասնական կարգով առաջադրել է 1 թեկնածուի (8 (Տաբածղուրի, Մոլիթ, Բալանթա, Չխարոլա) մեծամասնական ընտրատարածքում):
«Վրացական երազանք-դեմոկրատական շարժում» կուսակցություն (№41) մեծամասնական կարգով առաջադրել է 2 թեկնածուի (4 (Ցիխիսճվարի) և 8 (Տաբածղուրի, Մոլիթ, Բալանթա, Չխարոլա) մեծամասնական ընտրատարածքներում):
Իսկ Բորժոմիում համամասնական կարգով առաջադրված 349 թեկնածուներից, միայն 20-ն են ազգությամբ հայ:
«Միասնական ազգային շարժում» կուսակցություն (№5) համամասնական կարգով առաջադրել է 29 թեկնածուի, որոնց թվում երկու հայ կա, ովքեր հանդես են գալիս 11 և 28 համարների ներքո, այսինքն՝ հավանականությունը շատ քիչ է, որ նրանք հայտնվեն Բորժոմիի ՏԻՄ-ում:
«Դավիթ Թարխան-Մուրավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը (№8) համամասնական կարգով առաջադրել է 26 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 19 համարի ներքո: Գրեթե անհնարին է, որ նա հայտնվի Բորժոմիի ՏԻՄ-ում:
«Շալվա Նաթելաշվիլի–Վրաստանի լեյբորիստական» կուսակցությունը (№10) համամասնական կարգով առաջադրել է 31 թեկնածուի, որոնց թվում յոթ հայ կա, ովքեր հանդես են գալիս 2, 6, 7, 8, 23, 24 և 31 համարների ներքո, այսինքն՝ հավանականությունը, որ նրանցից 2-ը կհայտնվեն Ախալցիխեի ՏԻՄ-ում, բավականին մեծ է:
«Գիրչի» կուսակցությունը (№36) համամասնական կարգով առաջադրել է 25 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 19 համարի ներքո, հավանականություն կա, որ նա հայտնվի Բորժոմիի ՏԻՄ-ում, գրեթե անհնարին է:
«Վրացական երազանք-դեմոկրատական շարժում» կուսակցություն (№41) Բորժոմիում համամասնական կարգով առաջադրել է 37 թեկնածուի, որոնց թվում երեք հայ կա, ովքեր հանդես են գալիս 28, 33 և 35 համարների ներքո: Հավանականությունը, որ նրանք կհայտնվեն Բորժոմիի ՏԻՄ-ում, գրեթե զրոյական է:
«Ռեֆորմատորները» Բորժոմիում առաջադրել են 27 թեկնածուի, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 8 համարի ներքո:
«Քաղաքացիների քաղաքական միավորում, օրենք և իրավունք» (№12) քաղաքական ուժը համամասնական կարգով առաջադրել է 27 թեկնածուի, որոնց թվում երեք հայ կա, ովքեր հանդես են գալիս 13, 14 և 19 համարների ներքո:
«Եվրոպական դեմոկրատներ» կուսակցությունը (№6) Բորժոմիում համամասնական կարգով առաջադրել է 22 թեկնածու, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 9 համարի ներքո:
«Նախնական ընտրություններ» (№49) քաղաքական ուժը Բորժոմիում համամասնական կարգով առաջադրել է 23 թեկնածու, որոնց թվում մեկ հայ կա, ով հանդես է գալիս 5 համարի ներքո:
Ուսումնասիրելով կուսակցությունների և քաղաքական միավորումների համամասնական ցուցակները Սամցխե-Ջավախքի 4 շրջաններում, որոնք հավանական է, որ հայտնվեն տեղական ինքնակառավարման մարմիններում և հաշվի առնելով մեծամասնական թեկնածուների հնարավորությունները, կարելի է արձանագրել, որ Ախալցիխեում տեղական ինքնակառավարման մարմիններում հայազգի ներկայացուցիչների թիվը լավագույն տարբերակում չի գերազանցի 4-ը: Առավել հավանական է նրանցից 3-ի ներկայությունը: Ադիգենում տեղական ինքնակառավարման մարմիններում հավանական է, որ հայերը ներկայացված չեն լինի: Իսկ Ասպինձայում և Բորժմիում հնարավոր է 2-ական հայի ներկայացվածություն, առավել հավանական է 1-ական հայի ներկայություն:
Աղունիկ Այվազյան