Հայաստանում երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` բուժվածների թիվն ավելացել է 487-ով, գրանցվել է 7 մահվան դեպք:
Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 146 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է: