Վրաստանի Արդարադատության նախարարությունը մեկ ամսվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթերը (ID քարտեր) կտրամադրի անվճար:
Նախաձեռնությունը կապված է այն բանի հետ, որ քաղաքացիները կարողանան առանց որևէ խոչընդոտների մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին, նշում են գերատեսչությունից:
ID-քարտի արժեքի վճարումից կազատվեն հետևյալ անձինք.
Չափահաս քաղաքացիները, ովքեր դեռ չեն ստացել ID-քարտ,
Անչափահասները, ովքեր մինչև ակցիայի ավարտը կդառնան 18 տարեկան, այսինքն՝ մինչև հոկտեմբերի 1-ը,
Անորակ լուսանկարներով անձինք կամ որոնց անձը հաստատող փաստաթղթերում կամ այն անձնինք, որոնց լուսանկարները չեն պահվում Հանրային ծառայությունների զարգացման գործակալության էլեկտրոնային տվյալների բազայում,
Չգրանցված անձինք, եթե ընտրություններից առաջ նրանք գրանցվեն ճշտգրիտ հասցեով,
Առանց հասցեի գրանցված քաղաքացիները, եթե նրանք գրանցվեն ճշտգրիտ հասցեով,
Քաղաքացիները, ովքեր չունեն իրավական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ,
Օկուպացված տարածքներում գրանցված առանց հարկադիր վերաբնված կարգավիճակի և կասեցված ID-ով անձինք: