Ախալքալաքում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում, այսօր նշում էին Վրաստանի Անկախության Օրը:
Խաս Բախչա քաղաքային զբոսայգում այսօր կայացավ համերգ` նվիրված Վրաստանի անկախության օրվան: Տոնի առթիվ շնորհավորեց` Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը: Այնուհետև ելույթ ունեցան պարային համույթներ` «Ջավախքը», «Մուրջին» և Մաջադիա գյուղի երիտասարդ համույթը: Այսքանով տոնական ծրագիրն ավարտվեց:
Քրիստինե Մարաբյան