Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրանսպորտի կապի նախագծի շրջանակներում Վրաստանին կհատկացնի 250 մլն եվրո: Համապատասխան ֆինանսական պայմանագիրը այսօր ստորագրել են Վրաստանի առաջին փոխվարչապետը, ֆինանսների նախարար Դմիտրի Կումսիշվիլին, Տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավերիձեն և ԵՆԲ փոխնախագահ Վազիլ Խուդակը:
Ինչպես տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը, 250 մլն եվրո կհատկացվի երկրի 250 կմ հիմնական և երկրորդական ճանապարհների կառուցման և վերականգնման համար:
Առաջին փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին դրական է գնահատել Վրաստանի տրանսպորտի և կապի նախագիծը և հայտարարել, որ դրա իրականացումը թույլ կտա նվազեցնել ժամանակը, անհրաժեշտ ճանապարհորդության և տեղափոխման համար, ինչպես նաև կավելացնի ճանապարհային անվտանգությունը, առևտրի, զբոսաշրջության և միջազգային կապը:
Նախագիծը իրականացնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Վրաստանի ավտոճանապարհների Դեպարտամենտը: