Պատվաստման գործընթացի սկզբից, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում պատվաստանյութի երկու դեղաչափով պատվաստվել է 659 մարդ, ևս 241-ը ստացել է առաջին դեղաչափը, ընդհանուր առմամբ կատարվել է 900 ներարկում: Տվյալները վերցված են Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնից:

Ախալքալաքում առաջին պատվաստումն արվեց 2021 թվականի մայիսի 6-ին՝ Վրաստանում պատվաստման գործընթացի մեկնարկից գրեթե երեք ամիս անց: Մարտի 17-ին, ինչպես և Վրաստանի բազմաթիվ բժշկական հաստատություններում, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցը պետք է սկսեր պատվաստումը AstraZaneca դեղամիջոցով: Թեև, այն պատճառով, որ գրանցված մարդիկ քիչ էին` ընդամենը գրանցվել էր 7 մարդ, իսկ պատվաստանյութի սրվակը պարունակում է 10 դեղաչափ, կլինիկան որոշեց չբացել այն, որպեսզի մնացած դեղաչափերը չփչանան:

Ախալքալաքում պատվաստման գործընթացի սկզբում գրանցվածների մեծամասնությունն այլ մունիցիպալիտետների և քաղաքների բնակիչներ էին: Այսօր,սակայն,տեղում պատվաստվում են արդեն տեղաբնակները: Օրական պատվաստվում է 20-ից 40 մարդ: